|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը պատասխանել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հայտարարությանը, թե Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է միջնորդի դեր ստանձնել` Աֆրինում իրավիճակի կարգավորման համար:
Ըստ Birgun-ի՝ Քալընը հայտարարել է, որ ներկայումս Դամասկոսի և Անկարայի միջև երկխոսության մասին խոսք անգամ լինել չի կարող: Նա նշել է, որ Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը առանձին մեխանիզմ ունեն, և հարցերն Անկարայի կողմից երբեմն անուղղակիորեն Իրանի կամ ՌԴ-ի միջոցով են փոխանցվել Դամասկոսին: «Սակայն ուղիղ շփման մասին այժմ խոսք չկա»,- ասել է նա: