կարևոր
2542 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-05 12:59
Քաղաքական

ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նիստն անցավ պատմական խայտառակություններով․ Թագուհի Թովմասյան

ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նիստն անցավ պատմական խայտառակություններով․ Թագուհի Թովմասյան

Ցավով պետք է արձանագրեմ, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստն անցավ մարդու իրավունքների խախտման կոպտագույն դրսևորումներով, խոսքի ազատության ոտնահարման դրվագներով։

Ես և ընդդիմության թեկնածուն փաստացի մենակ պայքարում էինք իշխանական խմբակցության մոտ 40 պատգամավորների դեմ, և Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունն անցավ խիստ անհավասար պայմաններում։

- Երբ իշխող խմբակցության մի շարք ներկայացուցիչներով ասում եք նույն բանը, դա չի նշանակում, որ դուք ասում եք ճշմարտությունը, այլ ուղղակի նշանակում է, որ բոլորով ասում եք նույն բանը: Մինչդեռ ճշմարտությունը միշտ լինում է այնտեղ, որտեղ երկար են փնտրում, ու դուք, գոնե, դրա մասին շատ լավ պիտի իմանայիք։

Այդուհանդերձ, խոսելով հանդուրժողականության մթնոլորտի մասին, ես խիստ կարևորում եմ այդ մթնոլորտի ձևավորումը և գոնե ինքս իմ գործունեության ընթացքում մշտապես և՛ իմ խոսույթով, և՛ իմ վարքագծով նպաստել եմ այդ իրավիճակի ձևավորմանը...

Իսկ այսօր ես ուզում եմ ներողություն խնդրել Հայաստանի քաղաքացիներից, որ ինձ չհաջողվեց զսպել պատգամավորին ոչ հարիր վարքագծով հանդես եկող իշխանական խմբակցության ներկայացուցիչներին, և ես չկարողացա իսկապես կանխել հնչած վիրավորանքները, որովհետև ֆիզիկապես չէի կարող որևէ մեկի բերանը փակել…

ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նիստն անցավ պատմական խայտառակություններով...

Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական