|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Հովհաննես Ղազարյանի նախագահությամբ, կայացավ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանն ընդդեմ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գործով դատական նիստը: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից:
Գործի քննության ընթացքում ներկայացվեց հայցի հիմքն ու առարկան, որից հետո դատական նիստը հետաձգվեց 2020 թ.-ի հունիսի 25-ին՝ 14։30-ին:
«Նախնական դատական նիստի ընթացքում ներկայացվեց հայցի հիմքն ու առարկան, որի արդյունքում, կարծում ենք, դատարանի համար ևս պարզ դարձավ, որ մեր հայցն ամբողջությամբ հիմնավորված է»,-ասաց Անահիտ Ֆարմանյանի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյանը:
Նշենք, որ դատական նիստին ներկայացել էր փաստաբան, ով չուներ պատասխանող կողմի անունից հանդես գալու պատշաճ լիազորագիր: Դատարանն ընդունեց հայցվոր կողմի առարկությունները, և փաստաբանին չթույլատրեց գործում ներգրավվել՝ որպես պատասխանող կողմի ներկայացուցիչ: Նիստն ընթացավ առանց պատասխանող կողմի ներկայության:
Հիշեցնենք, որ Անահիտ Ֆարմանյանը պահանջում է անվավեր ճանաչել ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի 2018 թ.-ի ապրիլի 23-ի նիստի արդյունքում ընդունված որոշումը, որով հաստատվել է հիմնադրամի կազմակերպական կառուցվածքը, ինչպես նաև ապրիլի 26-ի նիստի արդյունքում ընդունված որոշումը, որով հաստատվել է հիմնադրամի հաստիքացուցակը: