կարևոր
3367 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-01 11:06
Քաղաքական

Իրավական համակարգը առաջնորդվում է երկակի ստանդարտներով և դարձել է գործիք օրվա իշխանության ձեռքին․ Թադևոս Ավետիսյան

Իրավական համակարգը առաջնորդվում է երկակի ստանդարտներով և դարձել է գործիք օրվա իշխանության ձեռքին․ Թադևոս Ավետիսյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, դաշնակցական Թադևոս Ավետիսյանը հայտնում է, որ կեսգիշերին մոտ այցելել են ձերբակալված պատգմավոր Մհեր Սահակյանին։

«Ես, ԱԺ պատգամավորներ Աշոտ Սիմոնյանի  և Արգիշտի Գևորգյանի հետ այցելեցի ձերբակալվածների պահման վայր՝ տեսակցելու ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանին։

Մհերի տրամադրությունը լավ էր, ոգին բարձր, բոլորին փոխանցում էր իր ջերմ ողջույնները։

Ակնհայտ է, որ կա քաղաքական պատվեր՝ Մհեր Սահակյանին ազատությունից զրկելու, իսկ իրավական համակարգը առաջնորդվում է երկակի ստանդարտներով և դարձել է գործիք օրվա իշխանության ձեռքին»։