|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ով այս իշխանություններին քննադատում է, փորձում են օգտագործել ուժային կառույցներին որպես բութ գործիք բռնաճնշումների համար: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը: «20-ից ավելի հարցաքննվածներ են եղել, որևէ մեկը չի տեսել այն գրառումը, որի հիման վրա ինձ մեղադրանքն է առաջադրվել: Միակ ցուցմունքը ոստիկանության մայոր Զորիկ Ավդուշոևն է, որը, ինչպես ասում են, շիշ բռնողի մտերիմն է»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Շիրիյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը):