|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է Իրանի պատրաստակամության մասին՝ օգնելու խաղաղության հասնել Ուկրաինայի հակամարտությունում։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
ԵՄ ԱԳ նախարար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում նա նշել է, որ «Իրանը միշտ աջակցել է խաղաղությանը, ոչ թե պատերազմին»։
Նա նաեւ Արևմուտքին կոչ է արել ստիպել Կիեւին դադարեցնել «անհիմն մեղադրանքներ» ներկայացնել Թեհրանի հասցեին եւ «պաշտոնական բանակցություններ» սկսել։
«Արեւմուտքը Իրանի հասցեին իր անհիմն մեղադրանքները կրկնելու փոխարեն, պետք է Ուկրաինային կոչ անի երկու երկրների քաղաքական եւ ռազմական պատվիրակությունների պաշտոնական հանդիպմանը ներկայացնել իր ապացույցները», - ասել է Իրանի արտգործնախարարը՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից իբր իրանական անօդաչուների օգտագործման մասին Կիեւի մեղադրանքները։
Իր հերթին Բորելը նշել է, որ բարձր է գնահատում Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված Իրանի ջանքերը։