|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ադրբեջանը պատրաստ է նավթի մատակարարման հարցում օգնել Բելառուսին, եթե երկիրը դիմի այդ խնդրանքով: Այդ մասին БЕЛТА-ի հետ զրույցում ասել է Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լաթիֆ Գանդիլովը:
Պատասխանելով Բելառուս նավթ մատակարարելու հնարավորության մասին հարցին՝ Ադրբեջանի դեսպանը նշել է, որ դրա համար որևէ խոչընդոտ չի տեսնում:
«Դժվարին պահերին մեր ժողովուրդները միշտ օգնել են միմյանց, և դա մեզ միավորում է: Մենք միշտ միմյանց օգնել ենք: Եթե անհրաժեշտ լինի, Ադրբեջանը պատվով կկատարի իր եղբայրական պարտքը: Կասկած չկա, որ երկրների ղեկավարներն այդ հարցում ընդհանուր լեզու կգտնեն»,- ասել է Գանդիլովը:
Հիշեցնենք, որ Բելառուսը դժգոհ է ռուսական գազի որակից և մտադիր է փոխարինել այն Ադրբեջանից, Սաուդյան Արաբիայից կամ Նիգերիայից նավթով: