կարևոր
8065 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-11 17:38
Աշխարհ

Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքների կապակցությամբ

Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքների կապակցությամբ

Ադրբեջանի ԱԳՆ-ն Բաքվում Իրանի դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ կապված երկու երկրների պետական սահմանի վրայով իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքների հետ։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ասվում է շաբաթ օրը տարածված Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության համատեղ հայտարարության մեջ։

«Մարտի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական օդանավը ժամը 09:44-ից մինչև 10:26-ը շարունակաբար թռիչքներ է կատարել ադրբեջանա-իրանական պետական սահմանի երկայնքով: Կովսականից Բիլասուվարի շրջան և հակառակ ուղղությամբ: Ինքնաթիռը թռչել է երկու երկրների պետական սահմանից 3-5 կմ հեռավորության վրա, իսկ որոշ դեպքերում՝ անմիջապես պետական սահմանի վրայով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ շաբաթ օրը «Բաքվում Իրանի դեսպան Սեյյեդ Աբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, և նրան համապատասխան բողոքի նոտա են հանձնվել։