|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թեհրանում Թուրքիայի դեսպան Հիջաբի Կարլանկիչը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ կապված Հաքան Ֆիդանի վերջին հայտարարությունների հետ։
Թուրք դեսպանին ընդունել է Իրանի ԱԳ նախարարի օգնական Մահմուդ Հեյդարին, որը դժգոհություն է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին հայտարարություններից և ընդգծել հռետորաբանությունից խուսափելու կարևորությունը։
Իրանը կրկնել է, որ Իսրայելը տարածաշրջանում կայունության գլխավոր սպառնալիքն է։
Թուրքիայի դեսպանը հաստատել է Թեհրանի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելու Անկարայի ցանկությունը։ Կարլանկիչը խոստացել է Անկարային փոխանցել Իրանի ԱԳՆ դիրքորոշումը։