|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Ըստ գերատեսչության` փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը բողոքել է դեսպանին այն բանի կապակցությամբ, որ մայիսի 27-ին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հանդիպել է «Ադրբեջանի տարածքում, այսպես կոչված, անօրինական կառույցի ներկայացուցիչի հետ»։
Դեսպանին զեկուցվել է, որ ֆրանսիացի պաշտոնյայի կողմից «Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ձեռնարկված այս քայլը ակնհայտորեն հակասում է Ֆրանսիայի օրենսդրությանը և նրա միջազգային պարտավորություններին, ինչպես նաև վնասում է ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններին»։
Ընդգծվել է, որ Փարիզի քաղաքապետի «անպատասխանատու և անօրինական պահվածքը համահունչ չէ պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղություն և վստահություն հաստատելու միջոցառումներին»։
Հիշեցնենք, որ երեկ Արայիկ Հարությունյանն ու Իդալգոն հանդիպել էին Գորիս քաղաքում։