|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ի հիշատակ 1988թ. փետրվարի 27-29-ին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան զանգվածային հայկական ջարդերի՝ ՀՅԴ Արևելյան Ամերիկայի Երիտասարդական միության անդամները փակել են Ադրբեջանի դեսպանատան փողոցը և կանգնեցնել այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մասին իրազեկման ակցիա իրականացնող գովազդային վահանակներով փողոցներում շրջող մեքենան:
Ցուցարարների ձեռքին կան անգլերենով պաստառներ. «Նախագահ Բայդեն, դադարեցրու ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին», «Արցախն ուժեղ է», «Նախագահ Բայդեն, կանգնեցրու հայկական երկրորդ ցեղասպանությունը» եւ այլն:
Ցուցարարները վանկարել են. «Մենք հիշում ենք Գուրգեն Մարգարյանին». «Հայաստանը խաղաղություն է ուզում, Ալիեւը Երեւանն է ուզում», «Արցախը Հայաստան է», «Մենք հիշում ենք Սումգայիթը»: