|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
1988-ի փետրվարի 27-29-ը սումգայիթում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեց քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն։ Սա պարզապես սգի և հիշատակման օր չէ։ Սա պետականորեն կազմակերպված հայատյացության բացահայտման օրն է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«1988-ին հայերին սպանեցին միայն այն պատճառով, որ հայ էին։
Խոշտանգեցին, այրեցին, նվաստացրին՝ անպատժելիության լիակատար գիտակցությամբ։ Աշխարհն այդ օրերին էլ լռեց։ Իսկ բաքուն ձևացրեց, թե «կենցաղային անկարգություններ» էին։
Սումգայիթը պատահական բռնկում չէր։ Սումգայիթը քաղաքական ուղերձ էր՝ արցախյան խաղաղ պահանջին տրված արյունոտ պատասխան։ Այդ օրերից սկսվեց այն շղթան, որը շարունակվեց բաքվով,Կիրովաբադով, Գանձակով, Մարաղայով, և ավարտվեց Արցախի 2020-ի պատերազմով ու 2023-ի բռնի տեղահանությամբ։
Եվ ով չի տեսնում կամ չի ուզում տեսնել այս շարունակականությունը, կամ կույր է, կամ շահագրգիռ։
Սումգայիթը մեզ մեկ բան էր պարտավորեցնում՝ ունենալ ուժեղ պետություն, ունենալ ազգային արժանապատվություն, ունենալ հիշողություն, որը չի վաճառվում «խաղաղության» կեղծ օրակարգերով։
38 տարի առաջ, այս օրը ցեղասպան քաղաքականության սկիզբն էր։
Հավերժ հիշատակ Սումգայիթի անմեղ զոհերին։
Եվ հավերժ հիշողություն՝ առանց նահանջի»։