|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիան շուտով կարող է ամբողջությամբ փակվել ռուսական ավիաընկերությունների համար՝ ԱՄՆ-ի կողմից երկրորդական պատժամիջոցների սպառնալիքների պատճառով։ Այս մասին հայտնում է իրանցի լրագրող Խայալ Մուազզինը։
«Թուրքիա թռչող ռուսական ինքնաթիռները բաղկացած են ամերիկյան մասերից (բաղադրամասերից): Պատժամիջոցների պատճառով նրանց արգելվում է լիցքավորել և սպասարկել թուրքական օդանավակայաններում», - նշել է նա:
Արգելքը կարող է ուժի մեջ մտնել մոտ ապագայում։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ Անկարան թույլ չի տա, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցվեն Թուրքիայի միջոցով:
«Մենք չենք մասնակցում Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցներին. Իհարկե, մենք հետեւում ենք ՄԱԿ-ի բանաձեւերին։ Մենք թույլ չենք տա, որ Թուրքիայի միջոցով շրջանցվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները»։