|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ «Արմավիա» ավիաընկերության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Հայտարարության մեջ ասված է.
«Խիստ մտահոգված լինելով «Արմավիա» ավիաընկերության շուրջ ստեղծված իրավիճակից, թեեւ մյուս շահագրգիռ կողմերի պես կրած կորուստներին, հայտնում ենք, որ մեր ընկերությունը շարունակում է ակտիվորեն աշխատել մյուս գործող ավիաընկերությունների հետ շուկայում առաջացած հնարավոր բացերը լրացնելու համար:
Մասնավորապես` ուզում ենք տեղեկացնել, որ հետեւյալ ավիաընկերությունների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ չվերթների ավելացման վերաբերյալ:
Ավստրիական ավիաուղիները կսկսի իրականացնել շաբաթական 7 չվերթ
Չեխական ավիաուղիներ` 7 չվերթ
Ալիտալիան` 3 չվերթ
Հունիսի սկզբից չվերթերը կվերսկսի նաեւ լեհական ԼՈՏ ավիաընկերությունը` շաբաթական իրականացնելով 5 չվերթ:
Քննարկումներ են տարվում նաեւ այլ ավիաընկերությունների հետ` չվերթների հաճախականությունների ավելացման վերաբերյալ: Ակնկալվում է Ֆլայ Դուբայ ավիաընկերության կողմից հաճախականությունը հասցնել մինչեւ ամենօրյա չվերթների իրականացում»: