|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր՝ ապրիլի 16-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզում։
Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Ջերմուկ ավտոճանապարհի 149 կմ հատվածում քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ճանապապարհը ամբողջությամբ փակվել է։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարները պարեկների և քաղաքացիների հետ տեխնիկայի օգնությամբ ճանապարհի երթևեկելի մասից հեռացրել են ապառաժ քարերը և այն դարձել է երթևեկելի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն քարաթափման հետևանքով վնասվել են նաև երկաթե արգելապատնեշները։