կարևոր
3184 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-23 11:50
Քաղաքական

ՌԴ-ն ողջունում է Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն աջակցելու ցանկացած ջանք. ԱԳՆ

ՌԴ-ն ողջունում է Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն աջակցելու ցանկացած ջանք. ԱԳՆ

Ռուսաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցություն ցուցաբերել Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման ջանքերին, գլխավորը՝ խուսափելն է ձեռնարկվող միջնորդական ջանքերի կրկնօրինակումից եւ մրցակցությունից։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Նա նշել է, որ Մոսկվան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման ջանքերին։

«Բաքվի եւ Երեւանի հաշտեցման հիմքում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների համալիրն է։ Նկատի ունեմ տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման միջոցները, սահմանազատումը, վստահության ամրապնդումը հասարակական գործիչների եւ փորձագետների շփումների միջոցով, խաղաղության պայմանագրի պատրաստումը։ Գլխավորը խուսափելն է ձեռնարկվող միջնորդական ջանքերի կրկնօրինակումից եւ մրցակցությունից, սիներգիայի հասնելը»,- ասել է Գալուզինը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ՌԴ-ն վերաբերվում Եգիպտոսի նախաձեռնությանը Երեւանի եւ Բաքվի միջեւ միջնորդության մասին։