|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Սիրելի հայրենակիցներ, այս պահին գործընկեր Ասպրամ Կրպեյանի հետ ՊՆ նախկին շենքի բնակիչների կողքին եմ։
Քաղաքացիների դրությունը ժամ առ ժամ վատթարանում է․
Անհնար է ընդամենը մեկ վրանում կազմակերպել այս մարդկանց ժամանակավոր կացությունը։
Ոստիկանությունը, առանց բացատրության չի թույլատրում երկրորդ վրանի տեղադրումը, թեև, տվյալ մասնավոր տարածքի սեփականատերը տվել է իր համաձայնությունը։
Բազմաթիվ են կերակրող մայրերը, ծերերը, երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք․ մանկահասակ երեխաներից ոմանք շարունակում են ջերմել։ Չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները։
Այսպես շարունակվելու դեպքում կարող է վտանգ սպառնալ բնակիչների կյանքին։
Պատկան մարմիններին ևս մեկ անգամ կոչ եմ անում երկխոսել քաղաքացիների հետ և խնդրի լուծման տարբերակներ առաջարկել։
Գառնիկ Դանիելյան
ՀՅԴ անդամ,պատգամավոր