կարևոր
5713 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-30 16:22
Քաղաքական

Իշխանությունների հերթական անհեթեթ որոշումը․ նպատակը մեկն է՝ քաղաքացիների գրպանին «‎կպնելը»․ Գառնիկ Դանիելյան

Իշխանությունների հերթական անհեթեթ որոշումը․ նպատակը մեկն է՝ քաղաքացիների գրպանին «‎կպնելը»․ Գառնիկ Դանիելյան

Անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ կանգնած մեր պետության օրվա իշխանությունների հերթական անհեթեթ որոշմամբ իրականացվում է մգեցված ապակիների ստուգում ինչպես Երևանում, այնպես էլ՝ այն մարզերում, որտեղ պարեկային ծառայություն կա։

Դիմացի կողային ապակիների լուսաթափանցելիության բուն ստուգումները կսկսվեն հունիսի 1-ից։

Անհամապատասխանության դեպքում նշանակվելու է տուգանք՝ 25․000 դրամի չափով։

Միանգամայն հասկանալի է, որ շատ վարորդներ որոշմանը և ստուգումներին արձագանքում են մեծ դժգոհությամբ։

Չկա վիճակագրություն, թե վթարների քանի՞ տոկոսի դեպքում է պատճառ հանդիսացել մգեցված ապակիների առկայությունը։

Ինչպե՞ս կարող էին բոլոր վարորդները նման կարճ ժամանակահատվածում հասցնել ստուգել՝ ապակիների մգությունը 30%-ից ավելի՞ է, թե՞ ոչ, եթե ստուգումներն իրականացվում էին շատ քիչ վայրերում՝ այն էլ, հսկայական հերթերի պայմաններում։

Արդյո՞ք բավարար չափով է իրազեկումն իրականացվել։

Բացարձակապես չի հիմնավորվում նման որոշումը։

Բացի այդ, մգեցված ապակիները պաշտպանում են արևի ճառագայթներից՝ օգնելով վարորդին։

Ստացվում է՝ մարդիկ լրացուցիչ ծախսեր պետք է հատկացնեն մգեցված ապակիների թաղանթները հեռացնելու համար։

Նպատակը մեկն է՝ քաղաքացիների գրպանին «‎կպնելը»։

 

Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ