կարևոր
3877 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-15 12:14
Հասարակություն Քաղաքական

Քննչական կոմիտեում մի բան այնպես չէ. ծնողներով ցանկանում ենք դադարեցնել առերեսումը. Գարիկ Գալեյան

Ինձ կարմիր բերետավորներն են բերման ենթարկել, փաստաբանս ձայնագրություններն ուզել է,  որպեսզի դատարանում ներկայացվեն. այս մասին այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայր Գարիկ Գալեյանը, ում դեմ ոստիկանության հայցն այժմ քննվում է դատարանում։ 

«Բերման են ենթարկել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար, բայց շատ լրատվամիջոցներ են եղել Եռաբլուրում ու կարող են փաստել՝ այնտեղ, որպես այդպիսին, օրինական պահանջ չի էլ եղել», - նշել է նա:

«Վերջին առերեսումը եղել է ծնողներից Գայանե Արզումանյանի  և Երեւան քաղաքի վարչության հատուկ նշանակության ստորաբաժանման գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանի միջև։ Դրանից հետո առերեսում չի եղել, ծնողներով ցանկացել ենք, որ առերեսումը դադարեցնենք, քանի որ Քննչական կոմիտեում մի բան այնպես չի կատարվում, ուղղությունը թեքում են», - ասաց նա։