կարևոր
4051 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-26 14:34
Հասարակություն Քաղաքական

Եթե ոստիկանները պատրաստ են մեր տղաների արյան հաշվին փողը ուտեն՝ թող տանեն ուտեն․ Գարիկ Գալեյան

Չեմ պատկերացնում մի տղամարդ, որ կրի գնդապետի ուսադիրներ, հայհոյանքներ կտա այն մարդուն, ով կասի տարածքը ազատեք, կամ հրաման կտա, որ մեզ բերման ենթարկեն, մայր հայոյի, վերջում էլ պարզվի, որ ինքն է այդ հրաման տվողը։ Այսօր իրոնքը ասում է, որ նման բան չի ասել, փորձենք առերեսումնեից պարզել, ասել է, թե՝ ոչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի հայր Գարիկ Գալեյանը։

«Չգիտեմ ոստիկանները ներսում են, թե՝ ոչ, բայց կարող եմ ասել, այն բերետները, որ ասել են ու Խուդինյանն էլ հաստատել է,  ասել են, որ վարչապետի «փայերով» ենք Եռաբլուրում  գտնվել ու չենք իմանում՝ վարչապետի «փայերը» որն է։ Մայրերի հետ առերեսման ժամանակ են ասել դրա մասին։ Իսկ նրանք պնդում էին, որ իրենց վայբերին է հրամանը եկել, ասում են, որ ունեն չատ, որտեղ շփվում են։ Հրաման էր եկել, որ ծնողներին բերման ենթարկեն։ Վերլուծելուց հետո կարծում եմ, որ բոլորը ստում են։  Ծառայում են դավաճան իշխանությանը, չեն ծառայում պետությանը։ Նրանց ոչ մի ծառայություն չի բխում պետության շահերից, նրանք կոնկրետ ծառայում են մի անձի։ Կհիշեք առաջ Ջանգիրյան Գագոյի մասնակցության մի խոսակցություն լսվեց, որտեղ ասվում էր, որ իմ վզին դրած է, հիմա էլ ոստիկանների վզին է դրած, կարծում եմ։ Իրենք չունեն արժանապատվություն։ Փորձում են արագացված վարչական տուգանքի ենթարկել այս մարդկանց, դրանով պայմանավորվածություն ունեն, այդ տուգանքներով իրենք պրեմիա են ստանում, ու եթե պատրաստ են մեր տղաների արյան հաշվին փողը ուտեն՝ թող տանեն ուտեն»,- ասաց նա։