կարևոր
4114 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-27 17:17
Տարածաշրջան

Վրաստանում հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել` քննադատելով վրացական ԶԼՄ-ների լռությունը Արցախում իրադարձությունների նկատմամբ

Հունվարի 27-ին, Վրաստանի Երիտասարդական Միությունը Վրաստանի հանրային հեռուստաալիքի մոտ, որը ունի նաև հայալեզու բաժին (բաժնի ղեկավար` Րամիլիա Ալիևա), անցկացրեց պիկետ` քննադատելով Վրաստանում գործող հիմնական լրատվականների լռությունը Արցախի դեմ ադրբեջանական ահաբեկչական գործողությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի Երիտասարդական Միության ֆեյսբուքյան էջից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին, «Րաֆֆի» ուսանողական միության անդամները Վրաստանում գործող մոտավորապես 20 խոշոր ԶԼՄ-ներին հանձնել էին պատմական գրքեր Արցախի մասին, ՄԱԿ-ի տասնյակ երկրների ներկայացուցիչների, նաև այլ առաջատար երկրների արձագանքը` ուղղված Ադրբեջանին, և Վրաստանի Հայ Համայնքի բաց նամակը՝ կոչ անելով հասարակությանը ներկայացնել, թե ինչ է կատարվում Արցախում 120.000 մարդու նկատմամբ, որի դեմ Ադրբեջանը  նպատակաուղղված ցեղասպանություն է իրականացնում։

Ցավոք, պետք է նշել, որ չհաշված մի քանի լրատվականների, հիմնական խոշոր լրատվամիջոցները նախընտրեցին լիարժեք չլուսաբանել այդ ամենը։

Նաև, մի քանի օր առաջ Թբիլիսիի տարբեր կամուրջներին երիտասարդները մեծ պաստառ էին փակցրել Արցախի շրջափակման վերաբերյալ` գրավելով Թբիլիսիի բնակիչների ուշադրությունը։