կարևոր
2641 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-17 16:28
Քաղաքական

Երևան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը

Երևան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը

Առաջիկա օրերին Երևան կժամանի Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան, «Ազատությանը» հայտնել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Այցի օրակարգի մասին մանրամասներ չեն հաղորդվում։

Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ այս շաբաթ Կոլոմինան կայցելի նաև Ադրբեջան։

«Այցի ընթացքում հատուկ ներկայացուցիչը բարձրաստիճան պաշտոնյաների հետ մտքեր կփոխանակի անվտանգության ոլորտում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և այդ երկրների հետ ՆԱՏՕ-ի գործընկերության վերաբերյալ»,- այս մասին վկայակոչելով ադրբեջանական պաշտոնական աղբյուրները՝ հայտնում է ԱՊԱ գործակալությունը: