|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնը այսօր կժամանի Երեւան` կարգավորելու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության վերջին փուլը:
Անցյալ ամիս տիկին Շոնը ղեկավարել է նախապատրաստական այցը Հայաստան ընտրությունների ընթացիկ դիտարկման համար: Տիկինի Շոնի հունվարյան այցելությանը անմիջապես հաջորդեց ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցչության հաստատումը՝ ավագ խորհրդատու Անդրեաս Բեյքերի գլխավորությամբ, ով համակարգում է ընտրությունները գործառնությունների պաշտոնակատար Իրինա Սաբաշուկի հետ մեկտեղ:
Պատվիրակության քաղաքական ղեկավար Տոնինո Պիցուլան՝ Խորվաթիայի խորհրդարանի անդամ եւ Վեհաժողովի փոխնախագահը, կժամանի Երեւան վաղը: