կարևոր
2953 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-07 11:48
Աշխարհ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նոր խոսնակ ունի

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նոր խոսնակ ունի

Հունվարի լույս 7-ի գիշերը կայացած քվեարկության 15-րդ փուլի արդյունքում ԱՄՆ կոնգրեսականներին հաջողվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ ընտրել։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, նոր խոսնակ է ընտրվել հանրապետական Քևին Մաքքարթին։

Այս կերպ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները լուծել են չորս օր տևած բանավեճի հարցը։ Խոսնակի ընտրության ձգձգման հետևանքով Ներկայացուցիչների պալատը չէր կարողանում սկսել աշխատանքը նոր կազմով։

Վերջնական քվեարկության արդյունքներով հանրապետականների առաջնորդ Մաքքարթին ստացել է 216 ձայն։ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնի մյուս հավակնորդն ու Մաքքարթիի հիմնական մրցակիցն էր դեմոկրատ Հակիմ Ջեֆրիսը, որի օգտին քվեարկել է 211 կոնգրեսական։

Միևնույն ժամանակ կոնգրեսականներից վեցն իրենց ձայները թեկնածուներից որևէ մեկի օգտին չեն տվել։