|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ԱՄՆ Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատը միաձայն բանաձև է ընդունել՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:
Այդ մասին տեղեկացնող հայտարարության մեջ ասվում է. «Հենց նոր տեղեկություն ենք ստացել Հոնոլուլուի մեր ընկերներից, որը հաստատում է, որ այսօր Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատը միաձայն բանաձև է ընդունել՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:
Բանաձևում համերաշխություն է հայտնվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ կոչ անելով միջազգային հանրությանը՝ ճանաչել հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն։
Պալատը Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի մեծամասնության առաջնորդներին կփոխանցի փաստաթղթի վավերացված պատճենը:
Այսպիսով` Հավային դարձավ յոթերորդ նահանգը, որը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ Ռոդ Այլենդի, Մասաչուսեթսի, Լուիզիանայի, Մեյնի, Կալիֆոռնիայի և Ջորջիայի հետ միասին»:
Լուսանկարները՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից

