26 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 416.73 |
GBP | ⚊ | 485.98 |
GEL | ⚊ | 144.6 |
RUB | ⚊ | 4.22 |
USD | ⚊ | 388.6 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Մեր տեղեկություններով, այսօր Ջերմուկում դեսպանների հավաք է պլանավորված։ Մասնակցելու են արտերկրում հավատարմագրված ՀՀ բոլոր դեսպանները, որոնք այս օրերին ժամանել են Հայաստան։ Նման հանդիպումներ անցյալում տեղի էին ունենում ամեն տարի, սովորաբար` օգոստոսին: 2019-ին, օրինակ, դեսպաններն այցելել են Արցախ, այնտեղ քննարկում արել:
Այս անգամ դեսպանների հավաքը, փաստորեն, հետաձգվել է մինչեւ տարեվերջ: Սկզբում հանդիպումը ցանկացել են անցկացնել Դիլիջանում, ապա տեղափոխել են Ջերմուկ: Հանդիպմանը սովորաբար մասնակցում են վարչապետն ու արտգործնախարարը։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանից՝ հարցրինք, թե երբ, որտեղ եւ ինչ օրակարգով է հանդիպումը կայանալու։
Հունանյանը ճշտելու համար ժամանակ խնդրեց, ապա գրեց հետեւյալ տեքստը՝ պնդելով, որ դա մեր հարցի պատասխանն է․ «ՀՀ արտաքին քաղաքականությանը եւ ԱԳՆ գործունեությանը վերաբերող հրապարակման ենթակա տեղեկություններն ԱԳՆ-ն պատշաճ ձեւաչափով ներկայացնում է հանրությանը»։ Իսկ անցյալում այս հավաքները գաղտնի չէին` հեռարձակվում էին, դեսպանները հարցազրույցներ էին տալիս եւ այլն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։