|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
«Ժամանակի» տեղեկություններով` այսօր՝ ժամը 12:00-ին, «Փարավոն» համալիրում հավաքվելու են ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի ստեղծած «Երդվյալ ազատամարտիկների միության» և մեկ այլ ԲՀԿ-ականի՝ Ռուստամ Գասպարյանի նախաձեռնած Ազատամարտիկների նորաստեղծ դաշինքի անդամները:
Հիշեցնենք, որ Ռ. Գևորգյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, թե միությանն արդեն 4500 ազատամարտիկ է անդամագրվել: Մինչդեռ երեկ, լուրեր տարածվեցին, որ նրանք զբաղված են մարզերում բնակվող սոցիալապես անապահով ազատամարտիկներին հավաքագրելու գործով:
Հատկապես շեշտը դրվում է նրանց վրա, ովքեր դժգոհ են իշխանություններից»,- գրում է «Ժամանակի» թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: