|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մայիսի 11-ին Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում տեղի կունենա Ահմադ-Խաջի Կադիրովի անվան մարզադաշտի բացումը:
Բացման խաղում Չեչնիայի հավաքականի մրցակիցը կլինի համաշխարհային լեգենդար ֆուտբոլիստներից կազմված ընտրանին, որում կլինեն ֆրանսահայ Ալեն Պողոսյանը, Դիեգո Մարադոնան, Լուիշ Ֆիգուն, Ֆրանկո Բարեզին, Քրիստիան Վիերին, Ֆաբիեն Բարտեզը, Ռոբի Ֆաուլերը, Սթիվ Մաքմանմանը և ուրիշ լեգենդներ…
Իսկ տանտերերի հավաքական` խաղին մասնակցելու համար, կհրավիրվեն հանրահայտ ռուս ֆուտբոլիստներ, որոնց անունները դեռ նշված չեն:
Խաղին կմասնակցի նաև Չեչնիայի Հանրապետության նախագահը՝ Ռամզան Կադիրովը, նա կկրի իր հավաքականի ավագի թևկապը: