|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վերածննդի հրապարակում հավաքված արցախցիները պահանջում են հանդիպում ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման համակարգող խորհրդի անդամ Արշակ Աբրահամյանը։
Նշենք, որ բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում եւ պահանջում են բացել ադրբեջանցիների կողմից առավոտից փակված Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ՆԳՆ-ն էլ հայտնել էր, որ Լիսագոր-Շուշի եւ Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին 100-ավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին։
Աղբյուրը՝ NEWS.am