|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Պաշտոնական այցով նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 3-ը Կատար մեկնած Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարզադաշտից կհետեւի նաեւ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Խորհրդարանից պարզաբանել են, որ Ալեն Սիմոնյանը Կատարի պետության խորհրդարանի ղեկավարից է հրավեր ստացել՝ աշխարհի առաջնության խաղերից մեկը դիտելու։ Մի քանի օր է՝ բոլորին հետաքրքրում է, թե որքան է նստել ԱԺ նախագահի այցը հարկատուներիս վրա։ Մինչդեռ ԱԺ կայքում կա այդ հարցի պատասխանը․ ըստ պաշտոնական հրամանի՝ Ալեն Սիմոնյանի «գործուղման հետ կապված գիշերավարձի եւ ճանապարհածախսի վճարումը կատարում է հրավիրող կողմը»:
ԱԺ նախագահի հետ Կատար են մեկնել նաեւ ԱԺ նախագահի խորհրդատու օգնական Համլետ Գեւորգյանն ու աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը։ Վերջիններիս գործուղման ծախսերն արդեն հոգալու է ԱԺ բյուջեն։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։