|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը վստահեցնում է՝ խմելու ջուրը մինչև 2024 թվականը քաղաքացիների համար չի թանկանա։
««Վեոլիա ջուր»-ը 209 դրամ սակագնի հայտ է ներկայացրել օգոստոսին, մեր նախնական հաշվարկներն ավարտված են, ներկայացվել է նիստի։ Սոցիալապես անապահով սպառողների համար պահպանում ենք նույն գինը, 208,5 դրամ ստացվում է մնացած սպառողներինը, բայց, եթե լսել եք ՏԿԵ նախարարության հայտարարությունը, տարբերությունը կառավարությունը սուբսիդավորելու է, այսինքն՝ հունվարի 1-ից որևէ փոփոխություն չի լինի սպառողների համար», - կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Բաղրամյանը։
Նա նշեց, թե այս որոշումը մեկ տարվա համար է։