|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Խմելու ջրի սակագինը 2025 թվականին սպառողների համար չի թանկանա: Այս մասին հայտնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
Նշվում է, որ ՀԾԿՀ-ն այսօր նիստ է գումարել ու սահմանել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2025 թվականի սակագները:
«Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2025 թվականին սակագինը կլինի 180 դրամ, մյուս բոլոր բաժանորդների համար՝ 200,42 դրամ»,- ասված է հաղորդագրությունում։
Հանձնաժողովի կողմից կատարված մոնիթորինգի արդյունքում հաշվարկվել է լրացուցիչ 438 387 խմ ծավալ, որը սակագնի վրա ունեցել է դրական ազդեցություն՝ շուրջ 0,4 դրամ/խմ-ով։ Բացի այդ, դրական ազդեցություն է ունեցել նաև մանրածախ ջրամատակարարման ծավալի փոփոխությունը։
ՀԾԿՀ-ից հիշեցնում են, որ ՀՀ կառավարությունը նախորդ 2 տարիներին համարժեք սուբսիդավորմամբ չեզոքացրել է սպառողների կողմից վճարվող շուրջ 200 դրամը գերազանցող շուրջ 6 դրամը։