|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի Հանրապետությունում գործող «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունը հորդորում է Ստեփանակերտի բնակիչներին հնարավորինս խնայողաբար ու նպատակային օգտագործել խմելու ջուրը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։
«Հարգելի՛ քաղաքացիներ, շոգ եղանակի պատճառով Ստեփանակերտը սնուցող գետերի պաշարների նվազեցման և էլեկտրամատակարարման հովհարային անջատումներով ու վառելիքի բացակայությամբ պայմանավորված՝ արտեզյան ջրհորների դադարներով գործարկման պատճառով Ստեփանակերտի շուրջօրյա ջրամատակարարման համակարգը լուրջ խնդիրների է բախվում:
Խնդրում ու հորդորում ենք բոլորիդ հնարավորինս խնայողաբար ու նպատակային օգտագործել խմելու ջուրը:
Պատճառած անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Նաև հուսով ենք՝ ըմբռնումով կընդունեք մեր խնդրանք-հորդորը»,- նշված է հաղորդագրության մեջ։