|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն այցելել է Արցախ, որտեղ հանդիպումներ է ունեցել երկրի նախագահ Արայիկ Հարությունյանի, նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանի և ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ: Այս մասին դաշնակցական գործիչը հայտնում է իր ֆեյսբուքյան էջում:
«Յախուռն Արցախ. երկիր՝ դրախտավայր. երկիր՝ հարենանուէր հերոսներու. հայութեան յաւերժական բնօրրան։
Արցախի հիմնահարցի, ներկայ իրավիճակի, մեր ընելիքներու մասին քննարկումներ տեղի ունեցան ՀՅԴ Արցախի կեդրոնական կիմիտէի, Արցախի Անվտանգութեան Խորհուրդի Քարտուղար Վ Բալասանեանի, Արցախի պետնախարար Ռ Վարդանեանի եւ Արցախի նախագահ Ա Յարութիւնեանի հետ», - գրել է նա: