|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 7-ին հանդիպում է ունեցել Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարար Պու Կուն Կոյի հետ:
Փոխվարչապետի գրասենյակից հայտնեցին, որ հանդիպման հիմնական թեման ԵԱՏՄ երկրների և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի բանակցություններն էին: Մհեր Գրիգորյանը և Պու Կուն Կոն քննարկել են բանակցությունների ընթացքը՝ երկուստեք համարելով այն կառուցողական: ՀՀ փոխվարչապետն ու Սինգապուրի պետնախարարն ընդգծել են, որ առավելագույն ջանքերը կգործադրեն բանակցությունները հնարավորինս կարճ ժամանակում ավարտելու համար: Զրուցակիցները համարել են, որ համաձայնագրի կնքումը նոր խթան կհանդիսանա նաև երկկողմ հարաբերությունների զարգացման համար:
Ջերմությամբ հիշելով մոտ կես տարի առաջ իրենց ունեցած հանդիպումը՝ զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցության նոր հնարավորությունները: