|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ընդունելություն Կիպրոսի խորհրդարանում

Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսը հունիսի 10-ին ընդունել է հայկական պատվիրակությանը` մասնակցությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի, ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի մարմնի նախագահ Գասպար Կարապետյանի և գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի:
Հանդիպմանը մասնակցել են Կիպրոսի խորհրդարանի հայ պատգամավոր Վարդգես Մահտեսյանը, ՀՅԴ Կիպրոսի ԿԿ ներկայացուցիչ Սիմոն Այնէճյանը և Կիպրոսի Հայ Դատի մարմնի ներկայացուցիչ Հակոբ Գազանճյանը:
Հունիսի 10-ին Կիպրոսում Հակոբ Տեր-Խաչատուրյանը մասնակցել է ՀՄԸՄ 100-ամյակին նվիրված հուշարձանի բացմանը:

Ավելի վաղ` հունիսի 8-ին, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն այցելել էր Այնճար, որտեղ կարճ հանդիպում էր ունեցել «Կարմիր Լեռ» Կոմիտեի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՅԴ Լիբանանի ԿԿ ընկերներ և Այնճարի քաղաքապետը:
Հակոբ Տեր-Խաչատուրյանը այցելել է նաև քաղաքապետարան, ուր ծանոթացել է նորակառույց թանգարանի շինարարական աշխատանքներին: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը բարձր է գնահատել Այնճարի կարևորությունը և «հայակերտման ու հայկական արժեքների պահպանման սուրբ գործը, որ արվում է` մնալով պատնեշի վրա»:
