Ստամբուլում հարձակումն իրականացրել է Սիրիայի մի քաղաքացի, որն ուղարկվել է սիրիական Քոբանի քաղաքից և կապված է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ։ Այս մասին ասվում է Ստամբուլի անվտանգության վարչության հաղորդագրության մեջ, գրում է «Անադոլու» գործակալությունը:
Ձերբակալված Սիրիայի քաղաքացի Ահլամ Ալբաշիրը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ PKK-ի անդամ է։ Նշվում է, որ 23-ամյա կինը Սիրիայի հյուսիսից ապօրինաբար մուտք է գործել Թուրքիա։ Նրա խոսքով՝ հարձակումն իրականացնելու հրամանը տրվել է PKK-ն, հավելում է ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլում հզոր պայթյուն է որոտացել։ Թուրքիայի իշխանությունները տեղի ունեցածն ահաբեկչություն են որակել։