|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մանչեսթերում ահաբեկչություն իրականացնող Սալման Աբեդին, ենթադրվում է, ծրագրել էր այն մոտ մեկ տարի: Այդ մասին գրում է The Times-ը:
Թերթի տվյալներով` 22-ամյա Աբեդին 12 ամիս առաջ բանկում հաշիվ է բացել: Այն օգտագործել է միայն մեխեր և պտուտակներ գնելու համար, որոնք օգտագործել է պայթուցիկ սարքի պատրաստման համար:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր արենա» մարզադաշտում մայիսի 22-ին պայթյուն էր որոտացել, որի հետևանքով զոհվել էր 22 մարդ, վնասվածքներ ստացել` ավելի քան 59 մարդ: