|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության շենքի և ոստիկանական բաժանմունքի վրա հարձակում իրականացնող անձանցից մեկը վիրավորվել է, մյուսը՝ սպանվել:
Ըստ Siyasihaber3-ի՝ ոստիկանները փախուստի դիմած անձանց գտնելու համար հատուկ գործողություն են սկսել:
Հայտնի է դարձել, որ կուսակցության շենքի վրա հարձակված Բիլգեհան Քարփաթը Թեքիրդաղում սպանվել է, իսկ Շ.Թ.-ն, որին ՆԳ նախարարությունը ներառել էր «ահաբեկիչների» ցուցակում, 15 հասցեներով իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալվել է վիրավոր վիճակում: Նրան գտնողին խոստանում էին 300.000 թուրքական լիրա: Կայքը հիշեցնում է, որ հարձակումից առաջ ԶԼՄ-ները հրապարակել էին տեղեկություններ, թե նա Թուրքիա է ժամանել 2016-ին՝ ահաբեկչություն իրականացնելու նպատակով: