|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը մեկնաբանություն է տվել ուկրաինական մամուլում հայտնված այն լուրի առնչությամբ, համաձայն որի՝ ծանր վնասվածքից հետո կտրվել է նրա ոտքը։
«Ելնելով այն հանգամանքից, որ ուկրաինական մամուլին հաջողվել է բացահայտել իմ ծանր վնասվածքի մասին ճշմարտությունը, հարկ եմ համարում հայտնել հետևյալը. այո՛, նրանք իսկապես կտրեցին իմ ոտքը, բայց հենց հիմա ՌԴ ԳԱ Սիբիրի մասնաճյուղի բջջաբանության և գենետիկայի ինստիտուտի աշխատակիցներն այն աճեցնում են իմ ցողունային բջիջներից և խոստանում են աճեցնել մեկ ամսվա ընթացքում։ Դրան կհաջորդի բարդ վիրահատություն, բայց ամեն ինչ շատ դրական է։ Թերևս դա տեղի կունենա ավելի արագ, սա նման առաջին փորձն է»,- գրել է Սեմյոն Պեգովը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պեգովը Դոնբասում պայթել է ականի վրա։