|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ղրղզստանի խորհրդարանի պատգամավոր Ասըլբեկ Ժեենբեկովը` երկրի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի կրտսեր եղբայրը, խորհրդարանի ագրարային հանձնաժողովի նիստում առաջարկել է հանրապետությունում աճեցնել կանաբինոիդների ցածր պարունակությամբ կանեփ, իսկ հետո դրանից պատրաստել էժան, հեշտ քայքայվող տոպրակներ ու ամանեղեն. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է Regnum-ը:
Պատգամավորի խոսքով` դա կնպաստի երկրի էկոլոգիայի բարելավմանը, քանի որ հնարավորություն կտա հրաժարվելու պլաստիկից ամանեղենից ու տոպրակներից:
Պատգամավոր Մառլեն Մամաթալիևն էլ տեղեկացրել է, որ ամեն տարի Ղրղզստանը ներմուծում է մոտ 3000 տ պոլիէթիլենային տոպրակ, բացի դրանից ` նույնքան էլ արտադրվում է հանրապետությունում: Նա նաև շեշտել է, որ այլ հումքի անցնելու հետևանքով գործող ձեռնարկությունները չեն փակվի: «2022 թվականին արտադրողները պետք է անցնեն քայքայվող նյութերի հիման վրա արտադրության»,- նշել է Մամաթալիևը: