|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հուլիսի 6-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Գինեվետ գյուղից՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արտյոմ Պ.-ին:
Ավտոմեքենայից հայտնաբերվել է ծխախոտի գլանակ` կանեփի տերևներից պատրաստված թմրամիջոցի պարունակությամբ:
Արտյոմ Պ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածն իր անձնական օգտագործման համար է: Նա նաև հայտնել է, որ Գինեվետ գյուղի իր սեփական տան բակում աճեցնում և մշակում է կանեփի բույսեր, որոնցից իր անձնական օգտագործման համար թմրամիջոց է պատրաստում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված տան բակից հայտնաբերել է մշակված և խնամված 20 բույս: Կատարվում է հետաքննություն: