|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի կողմից հրավիրված ՀԱԿՊ անդամների հանդիպումն արդեն մեկնարկել է։ Այս մասին Լազերևյան ակումբի բացման ժամանակ ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
Նրա փոխանցմամբ՝ ժամը 13.00-ին հանդիպմանը կմիանա նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀԱՊԿ նիստը նախագահում է Անդրեյ Ռուդենկոն՝ փոխարինելով Սերգեյ Լավրովին։
Զատուլինն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ «Լազարևյան ակումբի» հանդիպումը տեղի է ունենում ամենավճռական պահին. Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տարբեր նախագծեր։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում նախատեսված է եռակողմ հանդիպում, որի ընթացքում կհանդիպեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։