|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սխալ է արտասանել Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակի անունը՝ կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակման կապակցությամբ շնորհավորական ուղերձի ժամանակ, գրում է Telegraph-ը:
«Բայդենը Սպիտակ տանը հնդկական Դիվալի տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ընդգծել է կարեուորությունը, որ առաջին անգամ Հնդկաստանից ներգաղթյալների սերնդին հաջողվել է երկրում բարձր քաղաքական պաշտոն զբաղեցնել։ Սակայն նա սխալ է թույլ տվել՝ նրան «Ռաշի Սանուկ անվանելով» »,- նշվում է հոդվածում։
Երկուշաբթի Ռիշի Սունակը ընտրվել է Մեծ Բրիտանիայի իշխող պահպանողական կուսակցության ղեկավար, նա նաեւ կզբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը: Սունակը կդառնա այս տարի Բրիտանիայի արդեն երրորդ վարչապետը: