|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Փոխանակ Նիկոլը հայտարարի, որ Հայաստանը կտրականապես դեմ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» գաղափարին, Իրանի հոգևոր առաջնորդն է ստիպված հայտարարում, որ «Զանգեզուրի միջանցքը» դեմ է Հայաստանի շահերին:
Նիկոլի ձախողված ու կապիտուլյացված կառավարությունն անգամ վախենում է ինքնուրույն արտասանել «իր» պետության շահերը: Տեսնելով, որ նույնիսկ ի զորու չեն սեփական երկրի շահերից խոսել, մեր փոխարեն դա անում են գործընկեր երկրները:
Քանի, որ Հայաստանից ձայն-ծպտուն չկա, Ֆրանսիայի դեսպանը ստիպված խոսեց արցախահայության վերադարձի իրավունքի մասին: ԱՄՆ պաշտոնյան է խոսում ՀՀ ՊՆ-ում զինվորական ներկայացուցչի աշխատելու մասին: Նմանատիպ տարբեր փաստերի վրա էլ «կառուցվում» է ՔՊ-ի թմբկահարվող, իսկ իրականում՝ թուրք-ադրբեջանական քմահաճույքներից կախված ու վախվորած ինքնիշխանությունը»: