|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը այս տարվա խորհրդարանական ընտրությունների շեմին մեծացրել է առավելությունը վարչապետ Ռիշի Սունակի պահպանողական կուսակցության հանդեպ 30 տոկոսային կետով։ Այս մասին վկայում է YouGov-ի անցկացրած հարցումը The Times թերթի համար։
Հարցումը ցույց է տալիս, որ լեյբորիստները հավաքում են 48 տոկոս աջակցություն, իսկ ղեկավարող պահպանողականները՝ 18, ինչը ամենավատ ցուցանիշն է Սունակի համար այն ժամանակվանից, երբ նա 18 ամիս առաջ վԵրկու կուսակցությունների միջեւ տարբերությունը ամենամեծն է 2022թ. հոկտեմբերից հետո, երբ պահպանողականների աջակցությունը նվազեց ֆինանսական ճգնաժամից մի քանի շաբաթ հետո, որը պայմանավորված էր Սունակի նախորդ Լիզ Թրասի քայլերով։
Պահպանողականները կառավարությունը ղեկավարում են կամ կոալիցիայով, կամ ինքնուրույն 2010-ից սկսած։ Այդ ընթացքում երկրում եղել է հինգ տարբեր վարչապետ, տեղի են ունեցել քվեարկություն Եվրամիությունից դուրս գալու համար եւ մի քանի սկանդալներ քովիդի ճգնաժամի հետ կապված։