կարևոր
5110 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-22 12:28
Տարածաշրջան

Իրանը չի հանդուրժի տարածաշրջանի քարտեզի փոփոխություն. Իրանի ԳՇ պետ

Իրանը չի հանդուրժի տարածաշրջանի քարտեզի փոփոխություն. Իրանի ԳՇ պետ

Իրանի ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին, ելույթ ունենալով Իրան-Իրաք պատերազմի տարելիցի առիթով, անդրադարձել է նաեւ Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձություններին։

«Ինչպես բազմիցս հայտարարել ենք, չենք հանդուրժելու տարածաշրջանի քարտեզի եւ սահմանների որեւէ փոփոխություն։ Մենք Ադրբեջանին եւ Հայաստանին խորհուրդ ենք տալիս լուծել իրենց խնդիրները խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով։ Մենք չենք հանդուրժելու հակամարտությունն ու պատերազմը եւ չենք լռելու», - ասել է իրանցի բարձրաստիճան զինվորականը։

Հիշեցնենք, որ նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին: