|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը (HPG) հարձակում են սկսել թուրքական բանակի դեմ Հյուսիսային Իրաքի քուրդ պարտիզանների կողմից վերահսկվող Միդիա պաշտպանական գոտու Զապ շրջանում, որտեղ թուրքական բանակը ռազմական գործողություն է իրականացնում։ Թուրքական ներխուժումը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի. հայտնում է քրդական Fırat գործակալությունը:
HPG-ի՝ կիրակի օրը տարածված հայտարարության մեջ ասվում է. «Մեր ուժերը ձեռնարկել են Սավեհիդ Սավաշ Մարաշի հեղափոխական հարձակումը Զապայում գտնվող Գիրե ՖՄ և Գիրե Ջուդի դիմադրության շրջաններում և ծանր հարվածներ հասցրել թուրքական օկուպացիոն ուժերին: Հարձակման ընթացքում ոչնչացվել է 22 թուրք զինվոր, վիրավորվել են մեկ սպա և երկու զինվոր։ Պարտիզանների կրակից խոցվել և վնասվել են տրանսպորտային ուղղաթիռ և երկու հարվածային ուղղաթիռներ»։