|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելը չի օգնի Թուրքիային՝ լուծել իր անվտանգության խնդիրները. հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։
«Իրանը հասկանում է Թուրքիայի մտահոգություններն իր անվտանգության վերաբերյալ, բայց միակ ելքը երկխոսությունն է, հարևանների հետ երկկողմ համաձայնագրերի, ինչպես նաև Աստանայի գործընթացի համաձայնագրերի հարգումը, ներառյալ՝ հարգանքը Սիրիայի տարածքային ամբողջականության, միասնության և ազգային ինքնիշխանության նկատմամբ»,- ասել է նա` մեկնաբանելով Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի հնարավոր գործողության մասին տեղեկությունը։
Խաթիբզադեի խոսքով՝ «վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ այլ երկրների տարածքում ռազմական գործողությունները ոչ միայն չեն օգնում լուծել առկա խնդիրները, այլեւ ունեն տագնապալի հումանիտար հետեւանքներ եւ բարդացնում են իրավիճակը տարածաշրջանում»։