|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի ռազմական գործողությունները Սիրիայում այնքան ժամանակ, քանի դեռ ահաբեկիչներն ամբողջությամբ դուրս չեն եկել այդ տարածքներից, իսկ Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանվելու է. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ոչ ոք չի կարող մեզ մեղադրել տարածաշրջանում ժողովրդագրական իրավիճակը փոխելու փորձերի համար: Սիրիայում քրդերը անմարդկային տանջանքների են ենթարկվում ԻՊ-ի կողմից: Ռազմական գործողության հետևանքով կապահովվի Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Մենք կշարունակենք գործողություններն այնքան ժամանակ, քանի դեռ ահաբեկիչները լիովին դուրս չեն եկել այդ տարածքներից»,- մանրամասնել է Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի ԶՈւ-ն սկսել է «Barış Pınarı-Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Սիրիայում: